Պատկերներ՝ Անգարաի օսմանեան նահանգէն
Այս բաժինով ձեզի կը ներկայացնենք Անգարայի վիլայէթէն (նահանգ) առնուած պատկերներ, որոնք իրենց մեծամասնութեամբ կը վերաբերին օսմանեան ժամանակաշրջանին։ Այստեղ կը գտնէք գլխաւորաբար հին լուսանկարներ եւ փորագիր պատկերներ։ Նահանգը ներկայացուցած ենք իր զանազան ենթաբաժանումներով՝ նկարներուն դասաւորումը աւելի մատչելի դարձնելու նպատակով։ Հետագային, սոյն պատկերներուն կողքին մեր խմբագրութեան կողմէ պիտի պատրաստուին նաեւ Անգարայի նահանգին վերաբերող յօդուածներ՝ զանազան թեմաներով։ Այնպէս որ ներկայացման սոյն ձեւը ժամանակաւոր բնոյթ ունի՝ մինչեւ գրութիւններուն պատրաստութիւնը։ Նշենք նաեւ որ մենք վերաշխատած ենք այս բաժնով տեղ գտած հին պատկերներուն վրայ՝ անոնց գոյներուն եւ լուսաւորման նոր ու աւելի բարձր որակ մը տալու նպատակով։
Բացատրութիւններ եւ աղբիւրներ՝
1) Կեսարիա. Սուրբ Կարապետ վանքը (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)
2) Թալաս. Վերի Թաղի Ս. Աստուածածին եկեղեցին (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)
3) Թալաս. Վերի Թաղի Ս. Աստուածածին եկեղեցին (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)
Կեսարիա, 1903. Սուրբ Կարապետ վանքը եւ յարակից նորաշէն վարժարանը։
1. Գծագրատուն (գծագրութեան դասարան)
2. Վարժարան
3. Ընդարձակ բակ (պարսպապատ)
4. Ընդարձակ պարիսպ եւ դուռ
5. Դռնապանի սենեակ եւ հիւրանոց
6. Ուսուցիչներու վեց սենեակներ
7. Ուսուցիչներու երեք սենեակներ եւ լուացարան
8. Դէմ առ դէմ երկու ննջարաններ
9. Մեծ ննջարան՝ 120 անկողիններով
10. Պարիսպ՝ վանքին կցուած
11. Խոհանոց, մառան
12. Պարիսպ եւ վարժարանի պարտէզ
13. Վանքապատկան ընդարձակ պարտէզ
(Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)
Բացատրութիւններ եւ աղբիւրներ
1) Կեսարիա (Աղբիւր՝ J.O. Barrows, On horseback in Cappadocia, Boston, 1884)
2) Կեսարիա. բերդին դուռը (Աղբիւր՝ Alfred Boissier, En Cappadoce, notes de voyage, Genève, 1897)
3) Կեսարիա. փողոց մը՝ բերդէն ներս (Աղբիւր՝ Alfred Boissier, En Cappadoce, notes de voyage, Genève, 1897)
4) Կեսարիա. Սուրբ Կարապետ վանքը (Աղբիւր՝ Alfred Boissier, En Cappadoce, notes de voyage, Genève, 1897)
5) Կեսարիա. Սուրբ Կարապետ վանքը (Աղբիւր՝ Alfred Boissier, En Cappadoce, notes de voyage, Genève, 1897)
6) Կեսարիա. Սուրբ Կարապետ վանքի սահմաններէն ներս (Աղբիւր՝ Alfred Boissier, En Cappadoce, notes de voyage, Genève, 1897)
7) Կեսարիա. Սուրբ Կարապետ վանքէն ներս (Աղբիւր՝ Alfred Boissier, En Cappadoce, notes de voyage, Genève, 1897)
8) Կեսարիա. հայ զոյգ մը (Աղբիւր՝ Ferdinand Brockes, Quer durch Klein-Asien, Gütersloh, 1900)
9) Թալաս. քաղաքէն պատկեր մը (Աղբիւր՝ W.J. Childs, Across Asia Minor on Foot, Edinburgh/London, 1917)
10) Թալաս. քաղաքէն պատկեր մը (Աղբիւր՝ W.J. Childs, Across Asia Minor on Foot, Edinburgh/London, 1917)
11) Կեսարիա. քաղաքէն ներս (Աղբիւր՝ Hugo Grothe, Meine Vorderasienexpedition 1906 und 1907, Band II, 1912, Leipzig)
12) Կեսարիա քաղաքը եւ Արգէոս լեռը (Աղբիւր՝ W.J. Childs, Across Asia Minor on Foot, Edinburgh/London, 1917)
13) Կեսարիա. յետին՝ Արգէոս լեռը (Աղբիւր՝ Earl Percy, Highlands of Asiatic Turkey, London, 1901)
Բացատրութիւններ եւ աղբիւրներ
15) Կեսարիա. միսիոնարական տունը (Աղբիւր՝ J.O. Barrows, On horseback in Cappadocia, Boston, 1884)
16) Կեսարիա. քաղաքէն ներս (Աղբիւր՝ Hugo Grothe, Meine Vorderasienexpedition 1906 und 1907, Band II, 1912, Leipzig)
17) Կեսարիա քաղաքէն համայնապատկեր մը (Աղբիւր՝ Hugo Grothe, Geographische Charakterbilder, Leipzig, 1909)
18) Կեսարիա՝ հիւսիսէն դիտուած (Աղբիւր՝ Hugo Grothe, Geographische Charakterbilder, Leipzig, 1909)
19) Կեսարիա. բերդն ու պազարը (Աղբիւր՝ Hugo Grothe, Geographische Charakterbilder, Leipzig, 1909)
20) Կեսարիա. հարսանիքէ տեսարան մը (Աղբիւր՝ Hugo Grothe, Geographische Charakterbilder, Leipzig, 1909)
21) Կեսարիա. կաթողիկէ եկեղեցւոյ շրջափակը (Edmund Naumann, Vom Goldnen Horn zu den Quellen des Euphrat, 1893, Leipzig)
22) Կեսարիա. քաղաքէն ներս (Edmund Naumann, Vom Goldnen Horn zu den Quellen des Euphrat, 1893, Leipzig)
Տեւելիի քազա (Էվերեկ-Ֆենեսէ, Չոմախլու, Թոմարզա)
(պատկերներուն բացատրութիւնները եւ աղբիւրները տեսնել ստորեւ)
Անգարայի սանճաք (Անգարա, Սթանօզ/Իսթանոս, Սիվրիհիսար)
(պատկերներուն բացատրութիւնները եւ աղբիւրները տեսնել ստորեւ)
Բացատրութիւններ եւ աղբիւրներ
1) Անգարա. փորագիր պատկեր։
2) Անգարա (Աղբիւր՝ Lord Warkworth, Notes from a diary in Asiatic Turkey, London, 1898)
3) Անգարա. փորագիր նկար (Աղբիւր՝ Edmund Naumann, Vom Goldnen Horn zu den Quellen des Euphrat, 1893, Leipzig)
4) Անգարա. Ս. Աստուածածին վանքը (Աղբիւր՝ Հ. Ս. Էփրիկեան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, պրակ Ա., Վենետիկ, Ս. Ղազար, 1900)
Բացատրութիւններ եւ աղբիւրներ՝
1) Եոզկատ. ընդհանուր տեսարան (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)
2) Եոզկատ, մօտաւորապէս 1911։ Հայկական թաղում։ Թագաղին ետին, աջ կողմը կանգնած պատանին (գլուխը քիչ մը ձախ թեքած)՝ Վահան/Ճոն Այվազեան (ծնած 1896-ին) (Աղբիւր՝ Ճենիս Քարթըրի (Այվազեան) հաւաքածոյ, Միացեալ Նահանգներ)