Պետրոս Ալահայտոյեան հծոյ 1 | Տիարպեքիր

Այս էջով ներկայացուած բոլոր երգերն ու պարեղանակները հաւաքուած եւ ձայնագրուած են երաժշտագէտ-երգահաւաք Պետրոս Ալահայտոյեանի կողմէ։

1980-ականներէն սկսեալ ան շրջած է տարբեր երկիրներու հայաշատ քաղաքները, հանդիպումներ ունեցած է Ցեղասպանութեան վերապրած հայերու հետ եւ անոնցմէ հաւաքած՝ իրենց հայրենի քաղաքներէն եւ գիւղերէն ժառանգ մնացած երգեր եւ յուշեր։

Այս էջերուն խմբագրութիւնը եւ երգերուն նօթագրութիւնն ու թուայնացումը գործն է Դոկտ. Ծովիկ Մարգարեանի։

Ձայնագրումը տեղի ունեցած է Վալանսի մէջ (Ֆրանսա), 1 Դեկտեմբեր 1984-ին։ Տիարպեքիրի երգեր երգող անձը Ովսաննա Չալըմեանն է, որ ծնած է Քամիշլի (Սուրիոյ հիւսիս-արեւելքը) տիարպեքիրցի ծնողներէ։ Այդ օրերուն հայկական երգեր հաւաքելու եւ ձայնագրելու գործին համար Պետրոս Ալահայտոյեան Վալանս ժամանած էր գալով Պրիւքսէլէն, ուր կ՚աշխատէր տեղւոյն պետական ռատիօկայանին մէջ։ Վալանսի հայկական ռատիօկայանէն (Radio A) կը յայտարարուի այս մասին եւ կոչ կ՚ուղղուի հայրենի քաղաքէն եւ գիւղէն երգեր գիտցող անձերուն կապ պահել կայանին հետ։ Այսպէս է որ Ովսաննայի ազգականները կապ կը պահեն եւ այնուհետեւ տեղի կ՚ունենայ Պետրոսի եւ Ովսաննայի միջեւ հանդիպումը։ Օվսաննան այդ ժամանակ 70 տարեկան էր։

Օվսաննա ծնած է յուլիս 12, 1915-ին Հայնի/Հանի. ան իր ծննդեան ճիշդ վայրը չէր յիշեր քանի շատ փոքր տարիքին իր ընտանիքին հետ փ​ո​խադրուած էր Տիարպեքիր։ Օվսաննայի հայրը փրկուած էր ցեղասպանութիւնէն իր ջուլհակի արհեստին շնորհիւ։ Օվսաննա այս երգ​ե​րը իր հօրենական մեծմօրմէն սորված էր որ երգերու մեծ սիրահար էր եւ ապրեցաւ մինչեւ 105 տարեկան։

Ձայն՝ Օվսաննա Չալըմեան (70 տարեկան)
Վայր՝ Վալանս, Ֆրանսա
Թուական՝ 1 Դեկտեմբեր 1984

1. Ինչ էրեցիր դուն էրեցիր

1. Ինչ էրեցիր դուն էրեցիր

Ինչ էրեցիր դուն էրեցիր
Փոշին է գլխուդ բերեցիր
Անէրիկ տխմար բերեցիր
Վա վայ լէ վա վայ լէ մալիկ վերայ

Իւր սէն կի գաս վերի վանայ
Ես դի վանայ դուն դի վանայ
Աստուած մեզի դոռ մի բանայ
Վա վայ լէ վա վայ լէ մալիկ վերայ

Իւր սէն կի գաս էն դու թաղէն
Բաց խաբէնկ է մեռայ պաղուն
Էրեսիս խայթիր է մեղուն
Վա վայ լէ վա վայ լէ մալիկ վերայ

Մարհանի պախչի հավուզէ
Վիզէ կախման է յօլտուզէ
Աչքս տեսաւ սիրտս կ՜ուզէ
Վա վայ լէ վա վայ լէ մալիկ վերայ

Իւր սէն կի գաս յուշիկ յուշիկ
Ոտքդ մտաւ վարդի փուշիկ
Պաք մի ի տաս ինչ անուշիկ
Վա վայ լէ վա վայ լէ մալիկ վերայ

2. Ձիւն է եկել

2. Ձիւն է եկել

Ձիւն է եկել մեր ազգի հայ լէ լէ
Աղջիկ ելի տեղ հասնի հայ լէ լէ

Ձիւն է եկել լեռներուն հայ լէ լէ
Խազ մի տապկէ տէրտէրուն հայ լէ լէ

Հայ լէ հայ լէ հայ լէ լէ հայ լէ լէ
Հայ լէ հայ լէ ջան լէ լէ հայ լէ լէ

Ղազ մի տապկէ տէրտէրուն հայ լէ լէ
Թող պսակէ խորթերուն հայ լէ լէ

Ձիւնը եկիր քօթերուն հայ լէ լէ
Աստուած պահէ խորթերուն հայ լէ լէ

Ձիւնը եկիր արւընիր հայ լէ լէ
Աստուած առներ պարւընիր հայ լէ լէ

Ձիւնը եկիր ջարդ ընիր հայ լէ լէ
Աստուած պահէ աղջըկնիր հայ լէ լէ

Չուխտա կաքաւ լեռներուն հայ լէ լէ
Ազապ աղջիկ խորթերուն հայ լէ լէ

3. Աշիր էփեցինք փորիկ

3. Աշիր էփեցինք փորիկ

Աշիր էփեցինք փորիկ նա նայ է նա նայ է
Առանք գացինք Տպօրիկ նա նայ է նա նայ է
Ըլուն խածից մից պախցանք նա նայ է
Մեր չարոխներ հոն մոռցանք նա նայ է

Նա նայ նա նայ նա նայ է նա նայ է նա նայ է
Նա նայ աղջիկ տղայ է նա նայ է նա նայ է

Գացինք խնաման տունը նա նայ է նա նայ է
Խնամին ընկաւ քունը նա նայ է նա նայ է

Առանք հարսի տստուրը նա նայ է նա նայ է
Հասանք քուշայի դոռը նա նայ է նա նայ է

Կոտրեցինք թթու նուռը նա նայ է նա նայ է
Նեղացաւ փէսի քուրը նա նայ է նա նայ է

Չուխտա կաքաւ լեռներուն նա նայ է նա նայ է
Ազապ աղջիկ խորթերուն նա նայ է նա նայ է

Բերեցինք հարսն ու փեսան նա նայ է նա նայ է
Դրեցինք ստրի քօշան նա նայ է նա նայ է
Իրենք իրենց փսփսան նա նայ է նա նայ է

Խազի կօշկէնի գացինք նա նայ է նա նայ է
Հարս ու փեսան բերեցինք նա նայ է նա նայ է

Արախ գինին խմեցինք նա նայ է նա նայ է
Տղայ աղջիկ խաղցուցինք նա նայ է նա նայ է

4. Տուներու մէջ ասի փասի

4. Տուներու մէջ ասի փասի

Տուներու մէջ ասի փասի կլոր վիմտա ընկնիմ ծուսի
Քանի էրիկդ ի չ՜էկիր է պագնիմ խնձորիկ էրիսցի

Տուներու մէջ կայ անասուն սաաթ ու կէս մնաց լուսուն
Իրէ քուրին մէկ է պսուն ինչ աղուոր իս քաղքի աղջիկ

Տուներու մէջ իկ անուշիկ աղջիկ էկուր ուշիկ ուշիկ
Ինծի աղջիկ շատի կօղիկա ամէնուն մէջ դուն անուշիկ

Տուներու մէջ իկ անուշիկ ոտքս մտաւ վարդի փուշիկ
Տուներու մէջ իկ անուշիկ աղջիկ եկուր դուն անուշիկ

5. Եար ըլլայ

5. Եար ըլլայ

Եար ըլլայ եար եար ըլլայ եար ըլլայ
Եար ըլլայ ինչ աղջիկ է մաշալլա

Եար ըլլայ շէխինց ապտօն մեր միշենց
Եար ըլլայ գնաց քաղից մանուշակ
Եար ըլլայ բերից փռեց լայն տէօշակ

Եար ըլլայ միր փլինք ու ձիր փլինք
Եար ըլլայ քէրուորինք ու պալպալինք

Եար ըլլայ մեր քաղաք է չուրստ օրէ
Եար ըլլայ աղջի ի մեր տին թօր է

Եար ըլլայ միր քաղաքը մէյտան է
Եար ըլլայ բոլուր բոլուր պէյտան է

Եար ըլլայ բերեցին հարսն ու փեսան
Եար ըլլայ դրեցին սէտրի քէօշան
Եար ըլլայ իրենք իրենց թող փսփսան

6. Ամէնը տարան ընծի չտարան քէ ամօ

6. Ամէնը տարան ընծի չտարան քէ ամօ

Ամէնը տարան ընծի չտարան քէ ամօ
Մեր դոռը ցած ընծի չտեսան քէ ամօ

Էլնանք փլինք բարձր շինինք քէ ամօ
Վրան դնինք զանգը դնինք քէ ամօ

Պապուս ըսէ ինծի հապիր թող չ՜առնէ
Նշանածս ոսկերիչ է կը շինէ

Ինչ աղուոր է բանձր թոնրին հասիրը
Նշանածս վրան խեւ սիրէ
Անանկ էրիր նշանածը խեւ սիրէ

Ձեռք ձեռքի տանք էրթանք բաղնիք միասին
Ղուրպան էղնամ քեզի բերող մամուսին

7. Կատար խանա կոխած մաշին

7. Կատար խանա կոխած մաշին

Կատար խանա կոխած մաշին
Օրզուհալը տւից փաշին
Կ՜իրթան կի գան պաքալ պաշին
Աղաս դուն խեւ իս դուն խեւ իս

Աղաս դուն խեւ իս դուն խեւ իս
Փաշաս դուն խեւ իս դուն խեւ իս
Կլոր մլոր էկուր քովիս
Պագնիմ սիրիմ տեսնամ ով իս

Մեր տուն ձեր տան մօտիկ մօտիկ
Մեր տուն ձեր տան մօտիկ մօտիկ
Մեր տան կ՜ելլէր անուշ հոտիկ
Ձեր տան կ՜ելլէր խիստ խորոտիկ

Մեր տուն ի կէր քառսուն կարաս
Ձեր տուն ի կէր քառսուն կարաս
Քառսուն կարսին գինին էր հաս
Օսկի կումկում արծթէ թաս

Գուրգէ հագիր թիւէ նիղէ
Ծծվն իրէ կարագ իղէ
Ազապներուն դարդին մալ է

Գուրգէ հագիր թիւէ ալէ
Ծծվն իրէ փորթուքալ է

Ծծվն իրէ փորթուքալ է
Ազապներուն դարդին մալ է

8. Աղջիկ աղջիկ դուն էկուր ընծի մօտիկ

8. Աղջիկ աղջիկ դուն էկուր ընծի մօտիկ

Աղջիկ աղջիկ դուն էկուր ընծի մօտիկ
Առնիմ հոտդ ի մտնամ ծուցդ ի աղուոր աղջիկ

Նա նա նայ նայ նայ նա նա նայ նայ
Նա նա նայ նայ նայ նա նա նայ նայ

Միտքդ ինկածից ատենէ մազերդ քաշիմ
Տարտիդ ընկել եմ հալել եմ մաշէ

Միակ քարս կը զարկեմ քարդ նաքաշ է
Օր մը կի գայ մուպատ կը ցցնիմ աղջիկ աղջիկ

Աղջիկ աղջիկ ինչ կայներ ես էրեր եմ
Մամէդ ինչ քաշիր է քեզի բերելուն
Գշիր քուն չէ քնիր օրանք է օրելուն աղջիկ աղջիկ

Աղջիկ աղջիկ դուն էկուր ընծի մօտիկ
Առնիմ հոտդ ի մտնամ ծուցդ ի աղջիկ աղջիկ