Kharpert_kaza Dersim sandjak Kaza of Agn

Մամուրէթիւլ Ազիզ/Խարբերդի նահանգը (վիլայէթ)՝ 20րդ դարու սկիզբին

Խմբագիրի ծանօթագրութիւն

Մամուրէթ իւլ-Ազիզ/Խարբերդ նահանգէն կարգ մը բնակավայրերու մասին Յուշամատեանի խմբագրութիւնը արդէն իսկ պատրաստած է յօդուածներ։ Այս է պարագան Խարբերդի գաւառակին (քազա), Տերսիմի գաւառին (սանճաք) եւ Ակնին։ Սոյն յօդուածները կարդալու համար՝ ընտրեցէք ձախ սիւնակին մէջ գտնուող «Խարբերդի քազա», «Տերսիմի սանճաք» եւ «Ակն» վերնագիրը։

Պատկերներ՝ Մամուրէթ իւլ-Ազիզ / Խարբերդի օսմանեան նահանգէն

Այս բաժինով ձեզի կը ներկայացնենք Մամուրէթ իւլ-Ազիզ / Խարբերդ վիլայէթէն (նահանգ) առնուած պատկերներ, որոնք իրենց մեծամասնութեամբ կը վերաբերին օսմանեան ժամանակաշրջանին։ Այստեղ կը գտնէք գլխաւորաբար հին լուսանկարներ եւ փորագիր պատկերներ։ Նահանգը ներկայացուցած ենք իր զանազան ենթաբաժանումներով՝ նկարներուն դասաւորումը աւելի մատչելի դարձնելու նպատակով։ Հետագային, սոյն պատկերներուն կողքին մեր խմբագրութեան կողմէ պիտի պատրաստուին նաեւ Մամուրէթ իւլ-Ազիզ / Խարբերդի նահանգին վերաբերող յօդուածներ՝ զանազան թեմաներով։ Այնպէս որ ներկայացման սոյն ձեւը ժամանակաւոր բնոյթ ունի՝ մինչեւ գրութիւններուն պատրաստութիւնը։ Նշենք նաեւ որ մենք վերաշխատած ենք այս բաժնով տեղ գտած հին պատկերներուն վրայ՝ անոնց գոյներուն եւ լուսաւորման նոր ու աւելի բարձր որակ մը տալու նպատակով։

Խարբերդ / Հարբուդի քազա

(պատկերներուն բացատրութիւնները եւ աղբիւրները տեսնել ստորեւ)

1) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)
1) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)
2) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)
2) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)
3) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)
3) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)
4) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)
4) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)
5) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)
5) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)
 

Բացատրութիւններ եւ աղբիւրներ
1) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ), 1902. հայ որբեր (Աղբիւր՝ Մարիա Եաքոպզոնի հաւաքածոյ)
2) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ), 1902. հայկական որբանոցէն (EMMAUS) ներս (Աղբիւր՝ Մարիա Եաքոպզոնի հաւաքածոյ)
3) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ), 1903. EMMAUS հայկական որբանոցը (Աղբիւր՝ Մարիա Եաքոպզոնի հաւաքածոյ)
4) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ), 1903. EMMAUS հայկական որբանոցին որբերը Միսս Կրունհակենի շուրջ (Աղբիւր՝ Մարիա Եաքոպզոնի հաւաքածոյ)
5) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ), 1910. հայկական որբանոցի (EMMAUS) հայ որբուհիները (Աղբիւր՝ Մարիա Եաքոպզոնի հաւաքածոյ)

Խարբերդ. Ազգային վարժարանին 1909/1910 տարեշրջանի շրջանաւարտները իրենց տնօրէնին՝ Թլկատնցիի (նստած կեդրոնը) շուրջ (Նուպարեան գրադարանի հաւաքածոյ)

7) Խարբերդ
7) Խարբերդ
8) Խարբերդ
8) Խարբերդ
9) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)
9) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)
10) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)
10) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)
11) Խարբերդ
11) Խարբերդ
12) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)
12) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)
13) Խարբերդ
13) Խարբերդ
14) Խարբերդ
14) Խարբերդ
15) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)
15) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)

Բացատրութիւններ եւ աղբիւրներ
7) Խարբերդի Եփրատ քոլէճի հայ աշակերտները (Աղբիւր՝ Rev. Edwin M. Bliss, Turkey and the Armenian Atrocities, London, 1896)
8) Խարբերդ քաղաքէն տեսարան մը (Աղբիւր՝ Rev. Edwin M. Bliss, Turkey and the Armenian Atrocities, London, 1896)
9) Մեզրէ, 1910. հայկական որբանոցի (EMMAUS) հայ որբուհիները (Աղբիւր՝ Մարիա Եաքոպսէնի հաւաքածոյ)
10) Մեզրէ, 1910. դեղարան մը (Աղբիւր՝ Մարիա Եաքոպզոնի հաւաքածոյ)
11) Խարբերդի շրջան, 1914. հայկական միսիոնին մէջ աշխատողներ եւ բարեկամներ դաշտահանդէսի մը ընթացքին (Աղբիւր՝ Մարիա Եաքոպզոնի հաւաքածոյ)
12) Մեզրէ. հայկական որբանոցը (Աղբիւր՝ Ferdinand Brockes, Quer durch Klein-Asien, Gütersloh, 1900)
13) Խարբերդի մէջ տուն մը (Աղբիւր՝ Ferdinand Brockes, Quer durch Klein-Asien, Gütersloh, 1900)
14) Խարբերդ. ընդհանուր պատկեր (Աղբիւր՝ Ferdinand Brockes, Quer durch Klein-Asien, Gütersloh, 1900)
15) Մեզրէ. հայկական որբանոցը (Աղբիւր՝ Ferdinand Brockes, Quer durch Klein-Asien, Gütersloh, 1900)

Խարբերդ, 1907. ֆրանսական վարժարանի շրջանաւարտները։ Ոտքի, ձախէն աջ՝ Յովհաննէս Բարակեան, Կարօ Ղազարոսեան, Ռուբէն Տէր Ստեփանեան, Սարգիս Մալճանեան, Անդրանիկ Պօ(անընթեռնելի)։ Նստած, ձախէն աջ՝ Խաչիկ Նաճարեան, Գուրգէն Փափազեան (Աղբիւր՝ Ծովիկ Թորիկեանի հաւաքածոյ)

17) Հիւսէյնիկ / Ուլուքենթ
17) Հիւսէյնիկ / Ուլուքենթ
18) Խարբերդ
18) Խարբերդ
19) Խարբերդ
19) Խարբերդ
20) Քեսրիկ / Քըզըլայ
20) Քեսրիկ / Քըզըլայ
21) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)
21) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)
22) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)
22) Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ / Էլազիկ)

Բացատրութիւններ եւ աղբիւրներ
17) Հիւսէյնիկ / Ուլուքենթ աւանը (Աղբիւր՝ Ferdinand Brockes, Quer durch Klein-Asien, Gütersloh, 1900)
18) Խարբերդ. որբուհիներ (Աղբիւր՝ Ferdinand Brockes, Quer durch Klein-Asien, Gütersloh, 1900)
19) Խարբերդ քաղաքը (Աղբիւր՝ Միշել Փապուճեանի հաւաքածոյ)
20) Քեսրիկ / Քըզըլայ (Խարբերդի քազա). հայ կիներ գիւղին աղբիւրին մօտ լուացքի պահուն (Աղբիւր՝ Edmund Naumann, Vom Goldnen Horn zu den Quellen des Euphrat, 1893, Leipzig)
21) Մեզրէ. փողոցի մը տեսարանը (Աղբիւր՝ Victor Pietschmann, Durch kurdische Berge und armenische Städte, Wien, 1940)
22) Մեզրէի գլխաւոր փողոցը (Աղբիւր՝ Victor Pietschmann, Durch kurdische Berge und armenische Städte, Wien, 1940)

Խարբերդ, Վարի թաղ. հայկական մանկապարտէզի երախաները եւ պաշտօնէութիւնը

Խարբերդ, Վարի թաղ. հայկական մանկապարտէզի երախաները եւ պաշտօնէութիւնը։ Ուսուցչուհիներ, նստած, ձախէն աջ՝ Հայկանուշ Աւագեան, Իսկուհի Հեքիմեան, Վիքթորիա Գալուստեան։ Վերջին երկու անձերուն միջեւ նստող մարդը՝ Վարդան քհնյ. Արսլանեան (Աղբիւր՝ Վահէ Հայկ, Խարբերդ եւ անոր ոսկեղէն դաշտը, 1959, Նիւ Եորք)

Մեզրէ, քափիւսէններու վարժարանը, 1911-1912 (Աղբիւր՝ Ծովիկ Թորիկեանի հաւաքածոյ)

Հայկական համախմբում մը. Խարբերդ (կամ Մեզրէ) (Աղբիւր՝ Ծովիկ Թորիկեանի հաւաքածոյ)

26) Խարբերդ
26) Խարբերդ
27) Խարբերդ
27) Խարբերդ
28) Խարբերդ
28) Խարբերդ
29) Խարբերդ
29) Խարբերդ
30) Խարբերդ
30) Խարբերդ
 

Բացատրութիւններ եւ աղբիւրներ
26) Խարբերդ քաղաքը (Աղբիւր՝ Victor Pietschmann, Durch kurdische Berge und armenische Städte, Wien, 1940)
27) Խարբերդ քաղաք. շուկային փողոցը (Աղբիւր՝ Victor Pietschmann, Durch kurdische Berge und armenische Städte, Wien, 1940)
28) Խարբերդ քաղաք. կեանքը փողոցին մէջ (Աղբիւր՝ Victor Pietschmann, Durch kurdische Berge und armenische Städte, Wien, 1940)
29) Խարբերդ քաղաք. բլուրի վրայ կ՝երեւի բերդը, իսկ լանջին՝ գերեզմանատունը (Աղբիւր՝ Victor Pietschmann, Durch kurdische Berge und armenische Städte, Wien, 1940)
30) Խարբերդ. քաղաքին հարաւային կողմը (Աղբիւր՝ Victor Pietschmann, Durch kurdische Berge und armenische Städte, Wien, 1940)

Խարբերդ / Հարբութ (թուականը անյայտ). հայ ընտանիք մը (Աղբիւր՝ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ)

Ակն / Էկինի քազա

(պատկերներուն բացատրութիւնները եւ աղբիւրները տեսնել ստորեւ)

1) Ակն
1) Ակն
2) Ակն
2) Ակն

Բացատրութիւններ եւ աղբիւրներ
1) Ակն. հայ կրօնաւոր մը (Աղբիւր՝ Ferdinand Brockes, Quer durch Klein-Asien, Gütersloh, 1900)
2) Ակն քաղաքը (Աղբիւր՝ Հ. Ս. Էփրիկեան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, պրակ Ա., Վենետիկ, Ս. Ղազար, 1900)

Ակն. Փափազեան ընտանիքը (Աղբիւր՝ Փափազեան ընտանիքի հաւաքածոյ)

Մալաթիոյ քազա

(պատկերներուն բացատրութիւնները եւ աղբիւրները տեսնել ստորեւ)

Մալաթիա, 1907. միսիոնարական հայկական որբանոցը

Մալաթիա, 1907. միսիոնարական հայկական որբանոցը (Աղբիւր՝ Մարիա Եաքոպզոնի հաւաքածոյ)

1 Մալաթիա
2 Մալաթիա

Բացատրութիւններ եւ աղբիւրներ՝
1) Մալաթիա. Սարգիս Սուգիասեան (ծն. 1899) եւ քոյրը՝ Վարդեր (ծն. 1901) (Աղբիւր՝ Սուգիասեան ընտանիքի հաւաքածոյ, Միացեալ Նահանգներ)
2) Մալաթիա. Կարապետ Արթինեան, ծն. 1902 (Աղբիւր՝ Սինթիա Մքկիրլի հաւաքածոյ, Միացեալ Նահանգներ)